Լրագրող, արևելագետ-հնդկագետ, կլինիկական հոգեբան, «Անտիտոպոր» տեղեկատվական-վերլուծական գործակալության հիմնադիր և ղեկավար ավելին փորձագետի մասին ->
Հրանտ Միքայելյան
Վրաստան, Հայաստան
Քաղաքագետ, տնտեսագետ և սոցիալական աշխարհագրագետ, Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող ավելին փորձագետի մասին ->
Սարգիս Բալխյան
ԱՄՆ, Հայաստան
Մարդու իրավունքների պաշտպան, քաղաքագետ, ցեղասպանագետ, միջազգայնագետ, դիվանագետ, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործադիր տնօրեն ավելին փորձագետի մասին ->
Յուրաքանչյուր փորձագետ մանրամասն վերլուծել է խնդիրը և բացատրել իր առաջարկությունը։ Փորձագետների կողմից պատրաստված նյութերն ամբողջական տեսքով կհրապարակենք առաջիկայում։
Ինչպե՞ս է ընտրվել խնդիրը։
1. Յուրաքանչյուր փորձագետ առաջարկել էր սփյուռքին վերաբերող խնդրահարույց հարցերի իր ցանկը։
2. Այնուհետև փորձագետները ներքին քվեարկության արդյունքում ընտրեցին առավել առաջնահերթ 5 խնդիր։
3. Այս 5 խնդիրները դրվեցին հանրային քվեարկության, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ընտրել մեկ կամ մի քանի խնդիր, որոնք, իրենց կարծիքով, առավել արդիական են այս պահին։
4. Այս գործընթացի արդյունքների հիման վրա ընտրվել է հետևյալ խնդիրը՝ Հայաստանի չհամակարգված աշխատանքը սփյուռքի հետ։
Հետևե՛ք նորություններին մեր սոց․ ցանցերում։
Facebook — հիմնական, հայերեն | Telegram — ռուսերեն
Ռուսաստան, Հայաստան
Վարդան Մարաշլյան
Տնտեսական գիտությունների թեկնածու (2000), «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն (2012 թ.-ից, ուղղված է դեպի Հայաստան հայրենադարձության խրախուսմանը)։
Նախկինում զբաղեցրել է հայրենադարձության, երիտասարդական ծրագրերի, Երիտասարդ առաջնորդների և լրագրողների համար ամառային դպրոցի գծով սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնը, ինչպես նաև եղել է Հայաստանի վարչապետի օգնական։
Ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ ունի հասարակական և մասնավոր սեկտորներում։ Որպես բանախոս հանդես է եկել մի շարք տեղական և միջազգային ֆորումներում` պետության և սփյուռքի հարաբերությունների միջազգային փորձի, հայկական ինքնության, հայրենադարձության և ինտեգրացիայի քաղաքականության թեմաներով։ Մասնավոր ոլորտում զբաղվել է անշարժ գույքի զարգացմամբ և բանկային գործով։
Ծնվել է Երևանում և հայրենադարձվել Հայաստան 2010 թ. Մոսկվայում ավելի քան 25 տարի բնակվելուց հետո։ 1997 թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնությանն առընթեր ֆինանսական ակադեմիան միջազգային տնտեսագիտության գծով, իսկ 2000 թ. տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան է ստացել Մոսկվայի պետական համալսարանում։
ԱՄՆ, Հայաստան
Ասպետ Քոչիկյան
Քաղաքական գիտությունների թեկնածու (2008), Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս։
ՀԱՀ-ից առաջ երկար տարիներ աշխատել է Բենթլիի համալսարանում և Ֆլորիդայի նահանգի համալսարանում, ինչպես նաև հրավիրյալ դասախոս է եղել Հայաստանում։ Կազմակերպել և զեկուցել է մի շարք գիտաժողովներում՝ նվիրված փոքր պետությունների արտաքին քաղաքականությանը, ինքնության և սփյուռքերի, Մերձավոր Արևելքի և Եվրասիայի տարածաշրջանային զարգացման հարցերին։
Ունի քաղաքագիտության և հանրային կառավարման բակալավրի աստիճան (Բեյրութի ամերիկյան համալսարան), ինչպես նաև քաղաքական գիտությունների թեկնածուի աստիճան, որն ստացել է Բոստոնի համալսարանում (թեկնածուական թեզը նվիրված է փոքր պետությունների արտաքին քաղաքականությանը՝ Վրաստանի և Հայաստանի օրինակով)։
ԱՄՆ, Հայաստան
Սարգիս Բալխյան
Մարդու իրավունքների պաշտպան, «ՀԱԼԵՊ» ՀԿ-ի գործադիր տնօրեն, ում ուշադրության կենտրոնում են Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջանները։ Երևանում հիմնված այս ՀԿ-ն աջակցություն է տրամադրում Իրաքից, Իրանից, Լիբանանից, Սիրիայից ու Լեռնային Ղարաբաղից (Արցախից) եկած փախստականներին։
Նախկինում աշխատել է Վաշինգտոնում՝ «Human Rights Watch»-ում և «ԱՄՆ-ն ՄԱԿ ՓԳՀ-ի համար» (ՓԳՀ՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար)։
Բալխյանն ունի քաղաքագիտության և ցեղասպանագիտության բակալավրի աստիճան (Քլարքի համալսարան), ինչպես նաև դիվանագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան (Երևանի պետական համալսարան)։
Ռուսաստան
Վադիմ Հարությունով
Լրագրող, արևելագետ-հնդկագետ, կլինիկական հոգեբան, «Անտիտոպոր» տեղեկատվական-վերլուծական գործակալության հիմնադիր և ղեկավար: Աշխարհի հայկական համայնքների գիտակ։ Տիրապետում է հինգ լեզվի։
Ռուսալեզու միջավայրում առաջին մարդն է, ով սկսեց պայքարել ԶԼՄ-ներում ադրբեջանական պրոպագանդայի դեմ։ Նախկինում եղել է «Առաջին ալիք» ԲԲԸ-ի, «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի և իսպանական «Սեմանա» ամսագրի թղթակիցը։
Ստացել է արևելագետ-հնդկագետի կրթություն Մ. Ի. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում (Ռուսաստան, 2003), ինչպես նաև կլինիկական հոգեբանի որակավորում Կոստանայի պետական համալսարանում (Ղազախստան, 2006)։
Վրաստան, Հայաստան
Հրանտ Միքայելյան
Սոցիալական գիտությունների միջդիսցիպլինար մասնագետ՝ քաղաքագետ, տնտեսագետ և սոցիալական աշխարհագրագետ, Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող (2009 թ.-ից), «Հայկական նախագիծ» ՀԿ-ի ներկայացուցիչ։
Նախկինում աշխատել է «ԿազՏրանսԳազ-Թբիլիսի» ընկերությունում (ներկայումս «Թբիլիսի Էներջի»)՝ որպես վիճակագրության և հետազոտությունների վարչության գլխավոր մասնագետ։
3 մենագրությունների և ավելի քանի 50 գիտական զեկույցների ու հոդվածների հեղինակ և համահեղինակ։ Հետաքրքրությունների շրջանակի մեջ են մտնում մարդկային հասարակության վերաբնակեցման և տեղավորման տեսական հարցերը, իսկ տարածաշրջանային համատեքստում՝ Հարավային Կովկասը։
Քուվեյթ, Հայաստան
Դալար Ղազանչյան
Միջազգային տնտեսագետ, «ՀԱՅԱՍՏԱՆ 2041» հիմնադրամի գլխավոր օպերացիոն տնօրեն։ Ծրագրերի կառավարման ոլորտի պրոֆեսիոնալ։ «ՀՌԿԿ-Հայաստան»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Նախկինում եղել է «ՀԲԸՄ Հայաստան»-ի գործադիր տնօրենը, ինչպես նաև աշխատել է որպես խորհրդատու և ծրագրերի ղեկավար այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Կովկասը, Մերձավոր Արևելքը, Արաբական ծոցը, Կենտրոնական Ասիան և Արևելյան Եվրոպան։ Աշխատել է զանազան ծրագրերում` ուղղված Արաբական ծոցի երկրներում պետական և հասարակական սեկտորների վերակազմավորմանը։
Ավարտել է Ջոն Հոփքինսի համալսարանը` ստանալով մագիստրոսի աստիճան ռազմական-ռազմավարական ուսումնասիրությունների ոլորտում։