«Հայաստան 2021»֊ի ցուցակն ամեն ամիս պետք է թարմացվի.
1. Ամբողջովին աջակցում եմ այս գաղափարին։ Իմ կարծիքով հարկավոր է գովազդն ավելացնել. շատ հանրահայտ չէ և քիչ են քվեարկողներն ու առաջադրողները։
2. Երկար ժամանակ այսպիսի գաղափարի անհրաժեշտություն կար։ Պետք է առաջարկել սահմանադրական փոփոխություններ, որոնք թույլ կտան Սփյուռքի մասնագետներին մասնակցել քաղաքական կյանքում։
3. Գաղափարը միշտ պետք է լինի ակտուալ։ Ցուցակն ամեն ամիս պետք է թարմացվի։
Աշոտ Ավետիսյան, իմաստասեր, աստվածաբան, հանրային գործիչ