Armenian

Մեր նախաձեռնող խումբն ամփոփեց քվեարկության 1-ին փուլի արդյունքները

Մի քանի օր առաջ մենք վերլուծեցինք քվեարկության արդյունքները և թիմի կազմի վերաբերյալ մեր տեսլականն ըստ կազմի իրավասությունների: Որոշվել է նաև սփյուռքահայերի և հայաստանաբնակ հայերի միջև հարաբերակցությունը:

Այս ամենը կարևոր է, սակայն այս գործընթացում հիմնական գործոնն այն է, որ առաջին ցուցակի թեկնածուները տարբեր ոլորտի մասնագետներ են, և այս փուլի 120,000 քվեարկողները սատարեցին տվյալ գաղափարին՝ փաստելով, որ Հայաստանն իրոք ունի նման հակաճգնաժամային թիմի կարիքը և որ մենք ունենք այդ թիմի համար արժանի թեկնածուներ։

Մեր նախաձեռնող խումբն ուշադիր ուսումնասիրում է ինչպես բոլոր օգտատերերի կարծիքներն, այնպես էլ՝ թե Հայաստանում , թե Սփյուռքում «Հայաստան 2021» նախաձեռնության վերաբերյալ տեղի ունեցող բոլոր գործընթացները: Մենք շատ ուրախ ենք, որ տվյալ նախաձեռնությունը ձեռք բերեց մեծ քանակության կողմնակիցներ ու աջակիցներ։

Համոզված ենք, որ նմանատիպ բոլոր նախաձեռնությունները, թեկուզև որոշակի տարբերություններով, սիներգիայի հնարավորություն կունենան: Այդ իսկ պատճառով մենք համարձակություն ունեցանք դառնալ ռահվիրա այս գործում։

Շնորհակալություն ենք հայտնում բոլորին մասնակցության համար: Այս ամենն ապացուցեց, որ միասին մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները համընդհանուր հաղթանակի ճանապարհին:

Մենք անցնում ենք նախաձեռնության երկրորդ փուլին և ակնկալում Ձեր ակտիվ մասնակցությունը։

◽️ Facebook: facebook.com/armenia2021
◽️ Telegram: t.me/armenia_2021
նորություններ
Made on
Tilda