Armenian

Հայաստան 2021 նախաձեռնության կազմակերպիչներ

Անցած տարիների ընթացքում «Հայաստան 2021» նախաձեռնության կազմակերպիչներն ունեցել են հասարակական գործունեության, բարեգործական ծրագրերի և հայրենանվեր նախաձեռնությունների բնագավառում համատեղ աշխատելու իրենց սեփական պատմությունը: Այս համագործակցությունը հիմնված է իրենց հայրենիքի ամրապնդման անհրաժեշտության գիտակցման, փորձի և երիտասարդական էներգիայի համադրության, փոխադարձ վստահության և հարգանքի վրա:

1. Իգոր Զարգարյան - արդյունաբերող, հասարակական գործիչ (Հայաստան)
ԾՆվել է 1965 թ.
Ծննդյան վայրը ՝ Երևան
Կրթություն. Էլեկտրատեխնիկական ֆակուլտետ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, իրավաբանական ֆակուլտետ Ռուսաստանի նախագահին կից պետական ծառայության ռուսական ակադեմիայում:
«Ազգային օրակարգ» կուսակցության, «ԱՐԱՐ»  և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների համահիմնադիր
Ունի մեծ արդյունաբերական ձեռնարկություններ ղեկավարելու և պետական ​​մարմիններում մասնագիտացված աշխատանքի երկար տարիների փորձ:
Ընտանեկան կարգավիճակ. Ամուսնացած, երկու երեխա, երկու թոռնուհի

Մասնագետների թիմի կողմից կառավարման միջոցով երկիրը ճգնաժամից դուրս բերելու և Հայաստանի համար կայուն զարգացման մոդել կառուցելու գաղափարախոսության կողմնակից է:

2. Բալադյան Իլյա (Ռուսաստան)
Ծնվել է 1986 թ. Կրասնոդարի երկրամասում
Կրթություն. Քաղաքացիական ինժեներիայի ֆակուլտետ Մոսկվայի պետական ​​ինժեներական համալսարանում
Ունի 13 տարվա փորձ շինարարության ոլորտում: Վերջին տասնամյակում միշտ պահել է իր կապը Հայաստանի հետ: Մշակույթի, սոցիալ-տեղեկատվական նախագծերի, բարեգործական ու հայրենասիրական ոլորտի տարբեր ծրագրերի մասնակից է: «Հայկաբերդ» հիմնադրամի հոգաբարձու:
Ընտանեկան կարգավիճակ. Ամուսնացած, երկու երեխա

Ազգային խնդիրները լուծելիս սփյուռքի և Հայաստանի ներուժը միավորելու ջատագով է:

3. Գարի Գարանյան (Ռուսաստան)
Ծնվել է 1991 թ.
Ծննդյան վայրը ՝ Սոչի
Կրթություն. Տնտեսագիտության ֆակուլտետ Մոսկվայի պետական ​​համալսարանում, կառավարման ֆակուլտետ Հումանիտար գիտությունների պետական ​​ակադեմիական համալսարանում
Ձեռնարկատեր ՏՏ ոլորտում: Մեծ ինտերնետ նախագծեր ստեղծելու, բիզնեսի ավտոմատացման և միջազգային բիզնես ցուցահանդեսներ կազմակերպելու փորձ:
Հասարակական գործունեություն. «Հայկաբերդ» հիմնադրամի հոգաբարձու, Համշենահայ միության համանախագահ, ազգային մշակույթի պահպանման և զարգացման նախագծերի կազմակերպիչ
Ընտանեկան կարգավիճակ. Ամուսնացած, երկու երեխա

Կարծում է, որ միայն բարձրագույն ազգային նպատակ դնելու և այդ նպատակի վրա կենտրոնանալու միջոցով մեր ժողովուրդը կկարողանա հաղթահարել ճգնաժամը, ապահովել պատմական առաջընթաց և պաշտպանել ապագա սերունդների շահերը Հայկական լեռնաշխարհում:

4. Գարիկ Գևորգյան (Հայաստան)
Ծնվել է 1985 թ. Երևանում: 1993 թ. տեղափոխվել է Ռուսաստան, 2020 թ. ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան:
Կրթություն. Իրավագիտության ֆակուլտետ Ռուսաստանի պետական ​​հումանիտար համալսարանում, բանկային գործի ֆակուլտետ Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանում
Ունի ավելի քան 13 տարվա փորձ ֆինանսների և ներդրումների ոլորտում: Իր կարիերան սկսել է «Տրոյկա Դիալոգ» ընկերությունում, իսկ 2010 թ. հանդիսանում է Շվեյցարական ներդրումային հոլդինգի գործադիր գործընկեր:
Ռուսաստանում բնակվելիս կապ էր պահպանում Հայաստանի հետ: Մասնակցել է բազմաթիվ բարեգործական նախագծերի ՝ կապված բանակի և պետական ​​սահմանների ամրապնդման հետ: Ակտիվորեն աջակցում էր Հայաստանում կրթական և մարզական նախագծերին: «Հայկաբերդ» հիմնադրամի հոգաբարձու:
Ընտանեկան կարգավիճակ. Ամուսնացած, երկու երեխա

Հավատում է ազգային գաղափարախոսության վրա հիմնված ուժեղ պետություն ստեղծելու գաղափարին ՝  համատեղելով սփյուռքի և Հայաստանի մասնագետների ջանքերը:

5. Գևորգ Մխիթարյան (Հայաստան)
Ծնվել է 1990 թ.
Ծննդյան վայրը ՝ Երևան
Կրթություն ՝ Ֆինանսական համալսարան
Զբաղվում է ձեռներեցությամբ:
«Հայկաբերդ» հիմնադրամի հոգաբարձու, ազգային մշակույթի և ինքնության ոլորտում նախագծերի կազմակերպիչ: «Արմատ» առցանց հարթակի և «Մարար» ռազմահայրենասիրական նախագծի համակազմակերպիչ:

2017 թ. հայրենադարձվել է Հայաստան

Կարծում է, որ հենց սփյուռքի ակտիվ մասնակցությունը կօգնի հայկական պետականության ձևավորմանը և Հայաստանի մրցունակ և հեռանկարային պետություն լինելուն:

6. Վազգեն Սարուխանյան (Հայաստան / Ռուսաստան)
ԾՆվել է 1984 թ.
Ծննդյան վայրը ՝ Երևան
Կրթություն ՝ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտ,
իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի, թվային ներդրման և վերափոխման ոլորտի մասնագետ:
Փորձ` Խորհրդատվական ընկերությունում կառավարիչ գործընկեր, դասախոսություններ է կարդում իր մասնագիտությամբ:
Հասարակական գործունեություն` Հիմնադրել և մասնակցել է հասարակական նախաձեռնությունների ՝ ուղղված կրթական և սպորտային ծրագրերի, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր և կրթական ծրագրերի աջակցմանը: «Հայկաբերդ» հիմնադրամի հոգաբարձու:

Մասնագիտական ​​անձնակազմի վրա հիմնված հավասարակշռված քաղաքական համակարգի ջատագով է, որի գերնպատակը պիտի լինի ազգային շահերի պաշտպանությունը:

2021-01-18 22:09 նորություններ