Սկսած 2021 թ․ փետրվարի 1-ից՝ «Հայաստան 2021»-ի նախաձեռնող խումբն ակտիվ խորհրդակցություներ է անցկացնում ծրագրի բոլոր մասնակից-թեկնածուների հետ։
Խորհրդատվությունների նպատակը «Հայաստան 2021» պրոֆեսիոնալների հարթակի շրջանակներում հնարավոր համագործակցության և համատեղ աշխատանքի քննարկումն է։
Առ այսօր մենք հանդիպումներ ենք անցկացրել հետևյալ թեկնածուների հետ․
1. Աբրահամ Գասպարյան
- «Արմնյուզ» հեռուստաալիքի «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդաշարի վարող, քաղաքական գիտությունների թեկնածու
2. Ալեքսան Մինասյան
- Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական սպորտի ճեմարանի փոխտնօրեն
3. Ավետիք Չալաբյան
- «McKinsey» ընկերության մոսկովյան գրասենյակի ավագ գործընկեր, «ArAr» հիմնադրամի համահիմնադիր և բարերար
4. Արամ Փախչանյան
- «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն, «ABBYY» ընկերության փոխնախագահ
5. Արթուր Ալավերդյան
- «FAST» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
6. Արթուր Սողոմոնյան
- Գործարար, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, «Foam Line» և «Golds Gym Armenia» ընկերությունների սեփականատեր
7. Արման Թաթոյան
- ՀՀ մարդու իրավուքների պաշտպան, օմբուդսմեն
8. Արման Մելիքյան
- Դիվանագետ, նախկինում ԼՂՀ արտաքին գործերի նախարար
9. Արտակ Զեյնալյան
- Փաստաբան և իրավապաշտպան, նախկինում ՀՀ արդարադատության նախարար
10. Արևիկ Սարգսյան
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, «ԱՐԼԻԱՆ» խորհրդատվական և թրեյնինգային ընկերության տնօրեն և սեփականատեր, «Մեծահասակների կրթության և ողջ կյանքի ընթացքում ուսումնառության» ասոցիացիայի նախագահ, «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» ծրագրի ղեկավար
11. Գագիկ Գինոսյան
- «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի ղեկավար
12. Գեորգի Դերլուղյան
- Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի դասախոս, պատմաբան և սոցիոլոգ
13. Եպիսկոպոս Բագրատ Գալստյան
- Տավուշի թեմի առաջնորդ
14. Զարմինե Զեյթունցյան
- Պետական և հասարակական գործիչ
15. Լեոն Հակոբյան
- «APAC Digital Practice»-ի տարածաշրջանային ղեկավար
16. Կարեն Սարգսյան
- Տնտեսագետ, կառավարման փորձագետ
17. Կարին Տոնոյան
- «Հայ Ասպետ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, «Հայ Ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող
18. Հայկ Դեմոյան
- Երևանի պետական համալսարանի դասախոս, Կովկասի մեդիայի ինստիտուտի գիտաշխատող, «Ազդագիր» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի խորհրդի անդամ
19. Հարություն Մեսրոբյան
- Կառավարման հարցերով փորձագետ
20. Հրանտ Բաբասյան
- «Մրիյա» առողջարանային համալիրի գլխավոր տնօրեն, Հյուրընկալության ոլորտի ազգային միության և զբոսաշրջության տարածաշրջանային զարգացման կենտրոնի նախագահ և հիմնադիր
21. Հրաչյա Արզումանյան
- Ազգային անվտանգության և տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ
22. Մարատ Մաթևոսյան
- «Վոլգաբուրմաշ» ընկերության գլխավոր տնօրեն
23. Մարտին Մովսեսյան
- «Aquila Technics» ընկերության տեխնիկական տնօրեն և բաժնետեր
24. Նաիրա Հովակիմյան
- Գիտնական, Օդագնացության և տիեզերագնացության ամերիկյան ինստիտուտի անդամ («AIAA»), Արդյունաբերական և կիրառական մաթեմատիկայի ընկերության անդամ («SIAM»), Մեխանիկական ինժեներների ամերիկյան ընկերության անդամ («ASME»)
25. Նորատ Տեր-Գրիգորյանց
- ՌԴ ցամաքային զորքերի կենտրոնական գրասենյակի պատերազմների և ռազմական ծառայության վետերանների միավորման խորհրդի նախագահ
26. Ռուբեն Ինճիկյան
- Տնտեսագետ, Ժնևի Վեբստեր համալսարանի պրոֆեսոր
27. Ռուբեն Վարդանյան
- Ներդրող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Սկոլկովո» Մոսկվայի կառավարման դպրոցի, UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիր
28. Ռուսլան Մարտիրոսյան
- Լրագրող, աստղաֆիզիկոս, «Naked Science» գիտահանրամատչելի առցանց ամսագրի գլխավոր խմբագիր, «echo.am» կայքի հեղինակ
29. Սամվել Հարությունյան
- Ֆիզիկոս, նախկինում Գիտության պետական կոմիտեի նախագահ, Երևանի պետական համալսարանի դասախոս
30. Սարգիս Ծատուրյան
- Պատմաբան-միջազգայնագետ, վերլուծաբան, լրագրող և հրապարակախոս, «Ռեալիստ» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր
31. Սմբատ Գոգյան
- Գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի դասախոս
32. Սուրեն Սարգսյան
- Ամերիկայի հետազոտության հայկական կենտրոնի հիմնադիր և նախագահ
33. Վաչե Գաբրիելյան
- Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ս.Մանուկյանի անվան Բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան
34. Վարազդատ Կարապետյան
- ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր և ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու
35. Վարդան Մարաշլյան
- «Repat Armenia» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն
36. Վովա Վարդանով
- «ՈՄԱ» ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր և ղեկավար
Մենք մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում բաց երկխոսության համար և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ համատեղ ուժերով առաջ շարժվելու բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների հետ։
Առաջիկայում տեղեկատվություն կտրամադրվի մեր հետագա պլանների մասին։
Հարգանքներով՝
«Հայաստան 2021» նախաձեռնող խումբ
armenia2021.com