Թեկնածուների հետ խորհրդակցությունների միջանկյալ արդյունքները
Հարգելի՛ հայրենակիցներ,
Սկսած 2021 թ․ փետրվարի 1-ից՝ «Հայաստան 2021»-ի նախաձեռնող խումբն ակտիվ խորհրդակցություներ է անցկացնում ծրագրի բոլոր մասնակից-թեկնածուների հետ։
Խորհրդատվությունների նպատակը «Հայաստան 2021» պրոֆեսիոնալների հարթակի շրջանակներում հնարավոր համագործակցության և համատեղ աշխատանքի քննարկումն է։
Առ այսօր մենք հանդիպումներ ենք անցկացրել հետևյալ թեկնածուների հետ․
1. Աբրահամ Գասպարյան
«Արմնյուզ» հեռուստաալիքի «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդաշարի վարող, քաղաքական գիտությունների թեկնածու
2. Ալեքսան Մինասյան
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական սպորտի ճեմարանի փոխտնօրեն
3. Ավետիք Չալաբյան
«McKinsey» ընկերության մոսկովյան գրասենյակի ավագ գործընկեր, «ArAr» հիմնադրամի համահիմնադիր և բարերար
4. Արամ Փախչանյան
«Այբ» դպրոցի գործադիր տնօրեն, «ABBYY» ընկերության փոխնախագահ
5. Արթուր Ալավերդյան
«FAST» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
6. Արթուր Սողոմոնյան
Գործարար, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, «Foam Line» և «Golds Gym Armenia» ընկերությունների սեփականատեր
7. Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավուքների պաշտպան, օմբուդսմեն
8. Արման Մելիքյան
Դիվանագետ, նախկինում ԼՂՀ արտաքին գործերի նախարար
9. Արտակ Զեյնալյան
Փաստաբան և իրավապաշտպան, նախկինում ՀՀ արդարադատության նախարար
10. Արևիկ Սարգսյան
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, «ԱՐԼԻԱՆ» խորհրդատվական և թրեյնինգային ընկերության տնօրեն և սեփականատեր, «Մեծահասակների կրթության և ողջ կյանքի ընթացքում ուսումնառության» ասոցիացիայի նախագահ, «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» ծրագրի ղեկավար
11. Գագիկ Գինոսյան
«Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի ղեկավար
12. Գեորգի Դերլուղյան
Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի դասախոս, պատմաբան և սոցիոլոգ
13. Եպիսկոպոս Բագրատ Գալստյան
Տավուշի թեմի առաջնորդ
14. Զարմինե Զեյթունցյան
Պետական և հասարակական գործիչ
15. Լեոն Հակոբյան
«APAC Digital Practice»-ի տարածաշրջանային ղեկավար
16. Կարեն Սարգսյան
Տնտեսագետ, կառավարման փորձագետ
17. Կարին Տոնոյան
«Հայ Ասպետ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, «Հայ Ասպետ» հաղորդաշարի հեղինակ և վարող
18. Հայկ Դեմոյան
Երևանի պետական համալսարանի դասախոս, Կովկասի մեդիայի ինստիտուտի գիտաշխատող, «Ազդագիր» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի խորհրդի անդամ
19. Հարություն Մեսրոբյան
Կառավարման հարցերով փորձագետ
20. Հրանտ Բաբասյան
«Մրիյա» առողջարանային համալիրի գլխավոր տնօրեն, Հյուրընկալության ոլորտի ազգային միության և զբոսաշրջության տարածաշրջանային զարգացման կենտրոնի նախագահ և հիմնադիր
21. Հրաչյա Արզումանյան
Ազգային անվտանգության և տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ
22. Մարատ Մաթևոսյան
«Վոլգաբուրմաշ» ընկերության գլխավոր տնօրեն
23. Մարտին Մովսեսյան
«Aquila Technics» ընկերության տեխնիկական տնօրեն և բաժնետեր
24. Նաիրա Հովակիմյան
Գիտնական, Օդագնացության և տիեզերագնացության ամերիկյան ինստիտուտի անդամ («AIAA»), Արդյունաբերական և կիրառական մաթեմատիկայի ընկերության անդամ («SIAM»), Մեխանիկական ինժեներների ամերիկյան ընկերության անդամ («ASME»)
25.Նորատ Տեր-Գրիգորյանց
ՌԴ ցամաքային զորքերի կենտրոնական գրասենյակի պատերազմների և ռազմական ծառայության վետերանների միավորման խորհրդի նախագահ
26. Ռուբեն Ինճիկյան
Տնտեսագետ, Ժնևի Վեբստեր համալսարանի պրոֆեսոր
27. Ռուբեն Վարդանյան
Ներդրող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Սկոլկովո» Մոսկվայի կառավարման դպրոցի, UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիր
28. Ռուսլան Մարտիրոսյան
Լրագրող, աստղաֆիզիկոս, «Naked Science» գիտահանրամատչելի առցանց ամսագրի գլխավոր խմբագիր, «echo.am» կայքի հեղինակ
29. Սամվել Հարությունյան
Ֆիզիկոս, նախկինում Գիտության պետական կոմիտեի նախագահ, Երևանի պետական համալսարանի դասախոս
30. Սարգիս Ծատուրյան
Պատմաբան-միջազգայնագետ, վերլուծաբան, լրագրող և հրապարակախոս, «Ռեալիստ» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր
31. Սմբատ Գոգյան
Գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի դասախոս
32. Սուրեն Սարգսյան
Ամերիկայի հետազոտության հայկական կենտրոնի հիմնադիր և նախագահ
33. Վաչե Գաբրիելյան
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ս.Մանուկյանի անվան Բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան
34. Վարազդատ Կարապետյան
ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր և ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու
35. Վարդան Մարաշլյան
«Repat Armenia» հիմնադրամի համահիմնադիր և տնօրեն
36. Վովա Վարդանով
«ՈՄԱ» ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր և ղեկավար
Մենք մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում բաց երկխոսության համար և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ համատեղ ուժերով առաջ շարժվելու բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների հետ։
Առաջիկայում տեղեկատվություն կտրամադրվի մեր հետագա պլանների մասին։
Հարգանքներով՝ «Հայաստան 2021» նախաձեռնող խումբ armenia2021.com