Armenian

«Հայաստան 2021» նախագիծը հիացնում է

Ստեղծված պայմաններում ներկա նախագիծը հիացնում է նրանով, որ
Հայաստանում և աշխարհի հայության մեջ դեռ մնացել են լավատեսները, ովքեր փորձում են աշխարհով մեկ հավաքել մեր հասարակության սերուցքը։ Դա ճիշտ որոշում է։

Այո, հնարավոր է, որ ճիշտ ժամանակին չէ։ Այսպիսի նախագծի հարկավորության համար ես և իմ ընկերները խոսում էինք մի քանի տարի առաջ։ Բայց վերջին իրադարձությունները ստիպեցին զբաղվել այս գաղափարով, և, կարծում եմ, արդյունքը երկար չի սպասեցնի:

Յուրաքանչյուր հայ, անկախ նրանից՝ որտեղ է բնակվում, վստահ է, որ երկիրը նոր գաղափարների, լուսավոր գլուխների, ամուր ձեռքերի կարիք ունի։
Մեր ապագան մեր նորարարների ձեռքերում է։ Եւ նրանք պետք է ներկայացնեն բոլոր ոլորտները։
Ես ցանկանում եմ հաջողություններ և նախագծի կազմակերպիչներին, և մեզ բոլորիս։ Ըստ էության, բոլորս, ում համար դեռ թանկ է Հայրենիք հասկացողությունը, այս նախագծի կազմակերպիչներն ենք։ Առա՛ջ։
Աստված մեզ պահապան։

Վադիմ Հարությունով, լրագրող, Антитопор նախագծի հեղինակ

Աղբյուր.
հետադարձ կապ armenia2021.com կայքի միջոցով
ակնարկներ
Made on
Tilda